Jump to content

Արզաս Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արզաս Ոսկանյան
Ծնվել էհունվարի 2, 1947(1947-01-02) (77 տարեկան)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ և մանկավարժ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքarzasvoskanyan.com

Արզաս Գրիգորի Ոսկանյան (հունվարի 2, 1947(1947-01-02), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008), ՀՀ պետական մրցանակի դափնեկիր (2003), պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզաս Ոսկանյանը ծնվել է 1947 թվականի հունվարի 2-ին, Դիլիջանում, շինարար-վարպետ Գրիգորի (ուստա Գրիգոր) և տնային տնտեսուհի Մարգարիտի ընտանիքում։ Ընտանիքում եղել է երկու եղբայր և չորս քույր (Թերեզա, Ասիա, Ֆարիզդա, Լիպարիտ, Ֆրիդա, Արզաս)։ Արզաս Ոսկանյանի հետազոտություններով Ոսկանյան տոհմածառը սկիզբ է առնում Ոսկան Երևանցուց։ Կոմպոզիտորի Ոսկան Ոսկանյան մեծ պապը՝ իր հարազատների հետ, Դիլիջանում հաստատվել է մոտ 300 տարի առաջ։

Գերդաստանում պրոֆեսիոնալ երաժիտներ չեն եղել, սակայն երկու կողմի պապերը, հայրական տատը աչքի են ընկել ժողովրդական և աշուղական երգերի մաքրաոճ կատարումներով։ Հրաշալի երգում էր նաև հայրը՝ Գրիգոր Ոսկանյանը, որը հայկական երգարվեստի նկատմամբ ունեցած անսահման սերը կարողացել էր փո խանցել իր զավակներին։ 1950-ական թվականների սկզբին Գրիգոր Ոսկանյանը ստեղծել է ընտանեկան անսամբլ, որը 1952 թվականին պարգևատրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատվոգրով (այն իր պատվավոր տեղն ունի Արզաս Ոսկամյանի անձնական արխիվում)։ Ընտանեկան անսամբլի ամենափոքր անդամը Արզասն էր, ընդամենը 4 տարեկան։

Տարրական և միջնակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 5-րդ դասարանից հաճախել է պիոներների պալատի փողային նվագախմբի պարապմունքներին։ Սովորել է նվագել է շեփոր, բարիտոն, տրոմբոն, գալարափող։ Այդ շրջանում՝ զուգահեռաբար, երգել է դպրոցի ջազ նվագախմբում։

13 տարեկան հասակում սկսում է սովորել Դիլիջանի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանում, շարունակելով՝ նվագել փողային նվագարաններ, նաև՝ փորձում է ստեղծագործել։ Պատանի Արզասը երաժշտական յոթնամյա դպրոցը հաջողությամբ ավարտում է չորս տարում, որից հետո ուսումը շարունակում է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մ․ Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի (դասատու՝ Խաչիկ Դնոյան) և վոկալ (դասատու՝ Շահեն Դավիդյան) բաժիններում։ Առնո Բաբաջանյանը և Էդվարդ Միրզոյանը լսելով նրան՝ խորհուրդ են տալիս, որ ուսումը շարունակի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ուսումնարանի տնօրեն՝ կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյանի թույլտվությամբ Արզասը երրորդ կուրսից ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին (դասատու՝ Նինա Խաչատրյան), միաժամանակ շարունակելով հաճախել Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասընթացներին։ Հաջողությամբ ավարտում է նաև ուսումնարանի թավջութակի բաժնի լրիվ դասընթացը։ Կոնսերվատորիայում ընդհանուր ուսումը տևել է 9 տարի, ներառյալ՝ խորհրդային բանակում ծառայելու տարիները։ Արդեն ճանաչման արժանացած երիտասարդ կոմպոզիտորը 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսերվատորիան ավարտելուց հետ՝ 1976 թվականին, դառնում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

1978 թվականին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում բացվում է ժողովրդական նվագարանների ամբիոն, որտեղ տարբեր առարկաներ դասավանդելու նպատակով հրավիրվում է նաև Արզաս Ոսկանյանը։ Վերջապես տեղի է ունենում Արզաս Ոսկանյանի երազանքը․ հիմնադրվում է «Հայոց երգեցողության» դասարանը։

1980-ական թվականներին մի կարճ ժամանակահատված Արզաս Ոսկանյանը ղեկավարու, է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։

1989-1992 թվականներին ստեղծում և ղեկավարում է «Սրինգ» համույթը։ Մինչև «Սրինգ»-ը նա ստեղծել և ղեկավարել էր «Խորան» կանանց երգչախումբը։ 1991 թվականին կոնսերվատորիայում ստեղծում է «Երիտասարդ վարպետներ» հայոց ավանդական երաժշտության համույթը։

Երգչական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներին։ Որպես ազգային ոճի վառ նկարագրով ինքնատիպ երգիչ՝ նա մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած համերգներին, տարբեր գիտաժողովների և այլ համերգային ծրագրերի։ 1977 դեկտեմբերին Հայֆիլարմոնիայի մեծ դահլիճում ունեցել է երկու մենահամերգ։ Իբրև երգիչ Արզաս Ոսկանյանը հանդես է եկել Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Անգլիայում, Հունգարիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Սիրիայում, Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում։ 1992 թվականին կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ Արզաս Ոսկանյանը Հոլանդիայում մասնակցել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հեղինակային համերգին։

Մանկավարժական գործունեությունը սկսել է երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (1977-1978)՝ դասավանդելով երգեցողություն և գործիքավորում։ Այդ ընթացքում նաև ղեկավարում էր կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի կողմից կազմակերպվող ժողովրդական երգի հավաքման ուսանողական գիտարշավները (1978-1980)։ Իր բազմամյա մանկավարժական գործունեության համար Արզաս Ոսկանյանը 1994 թվականին ստացել է պրովեսորի գիտական կոչում[1]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովածուներ, երգեր ու մեղեդիներ։ Կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետում (հետագայում՝ հայ երաժշտական ֆոլկլորագիտության) աշխատելու տարիներին Արզաս Ոսկանյանը ղեկավարեց ժողովրդական երգերի հավաքման գիտարշավները Հայաստանի տարբեր շրջաններում (Կիրովաբադ, Արթիկ, Վեդի, Արարատ)։ Նաև ուսանողական տարիներին մասնակցել է, Մարգարիտ Բրությանի ղեկավարած՝ Մեղրիի ու Նախիջևանի գիտարշավներին[2][3]։

Ստեղծագործական ժանրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզաս Ոսկանյանի ստեղծագործական ժանրը բազմազան է՝

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտաթատերական
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Օպերա (եռապատում) «Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սևակի լույսը»

լիբրետո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Ոսկանյանի

1991 ձեռագիր
Երաժշտական ներկայացում «Սիրո քնրա» (ժողովրդական թեմաներով) 1995 ձեռագիր
Երաժշտական ֆիլմ

(մենակատար տենորի, երգչա-

խմբի և սիմֆոնիկ նվագա-

խմբի համար)

«Օքրոյական» 2005 համակարգչային

շարվածք

Վոկալ-նվագախմբային
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Կանտատ (մենակատար

տենորի, իգական եգչախմբի

և լարային մեծ նվագախմբի

համար)

«Բնության հիմնը» կամ «Հզոր որմեր»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1992 ձեռագիր
Պոեմ (մենակատար տենորի,

լարային նվագախմբի և դհոլի

համար)

«Խոհ վշտի, սիրո, կյանքի»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1979 ձեռագիր
Երգաշար (մենակատարի, արական

երգչախմբի և փողային մեծ նվագախմբի

համար)

«Հայոց աշխարհ»

խոսք՝ Արզաս Ոսկանյանի

1991-2006 համակարգչային

շարվածք

Վոկալ շար (մենակատար տենորի և լարա-

յին նվագախմբի համար)

«երեք երգ ըստ Վարդերեսի» 1983 ձեռագիր
Պատկեր (երգչախմբի և ժողովրդական

նվագարանների համար)

«Սանդի երգ ըստ Կոմիտասի» 1979 ձեռագիր
Պատկեր (մենակատարի և լարային նվագա-

խմբի համար)

«Կռունկ հայաստանի ըստ Միջազի» 1984 ձեռագիր
Երկեր նվագարանի և նվագախմբի (երգչախմբի) համար
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Կոնցերտ» (երգեհենի և մեծ երկսեռ

երգչախմբի համար)

1982 ձեռագիր
«Կոնցերտ» (երգեհենի և մեծ երկսեռ

երգչախմբի համար) փոխադրված (երգեհոնի

և լարային նվագախմբի համար)

1985 ձեռագիր
«Կոցերտ» թառի և ժողովրդական գործիքների

նվագախմբի համար

1987 ձեռագիր
«Կոնցերտ» (ջութակի և նվագախմբի համար) 1989 ձեռագիր
Կոնցերտ հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար «Իմ Գյումրի» 1990 ձեռագիր
Ֆանտազիա (դաշնամուրի և լարային նվագախմբի

համար)

«Հույզեր» 2004 ձեռագիր
Կամերային
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Լարային կվարտետ թիվ 1» 1972 ձեռագիր
Լարային կվարտետ թիվ 2 «Ընկերոջ հիշատակին» 1975 ձեռագիր
«Լարային կվարտետ թիվ 3» 1985 ձեռագիր
Լարային կվարտետ թիվ 4 «Հայաստան — 1988» 1989 ձեռագիր
«Կվարտետ» (շեփորների համար) «Վարդանանց ղողանջներ» 1983 Editors Bim, SWITZER-LAND,

2002

«Կվարտետ» (կլարնետների համար) 1984 ձեռագիր
Եղերգ (չորս թավջութակի համար) «Նվիրում Կաթողիկոս Վազգեն

Ա-ի հիշատակին»

1994 ձեռագիր
«Սոնատ» (Թավջութակի և դաշնամուրի

համար)

1988
Սոնատ (ալտի ահմար) «Մենախոսություն» 1987 ձեռագիր
Սոնատ (թավջութակի ահմար) «Մենախոսություն» 1993 ձեռագիր
«Փոքր սյուիտ» (երգեհոնի համար) 1977 ձեռագիր
Մանրանվագներ (կլարնետի համար) «Հայկական հորինվածքներ» 1985 ձեռագիր
Մանրանվագներ «Երգ ու պար» (երկու ալտի համար) 1987 ձեռագիր
Վոկալ-նվագարանային (վոկալ շարեր)
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Սեքստետ (սոպրանոյի, թավ շվիի, երեք

դուդոկի և սանթուրհ համար)

«Իջեք, իջեք, երազներ»

խոսք՝ Լևոն Շանթի

1982 ձեռագիր
Սեքստետ 2-րդ տարբերակ (սոպրանոյի,

տենորի, ֆլեյտայի, կլարնետի, ջութակի և

թավջութակի համար)

«Իջեք, իջեք, երազներ»

խոսք՝ Լևոն Շանթի

2004 ձեռագիր
Վոկալ շար (ձայնի և դաշնամուրի համար) «Աշնանային խոհեր»

խոսք՝ Վահան Տերյանի

1969 ձեռագիր
Վոկալ շատ (տենորի և դաշնամուրի

համար)

«Եղիր ինձ քույր»

խոսք՝ Վահան Տերյանի

1970 «Հայ կոմպոզիտորների վոկալ—

կամերային ստեղծագործություններ»

ժողովածու, Երևան, «Սովետական գրող»,

1982, էջ 17-24

վոկալ շատ 1-ին տետր (տենորի, երկու

դուդուկի, զանգի, ծնծղայի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1978 «Հայկական ռոմանսներ» ժողովածու,

Երևան, «Սովետական գրող»,

1984, էջ 138-145

Վոկալ շար 2-րդ տետր (ալտ ձայնի, երկու

դուդուկի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1979 ձեռագիր
Վոկալ շար 2-րդ տետր, 2-րդ տարբերակ

(ալտի, ֆլեյտայի, ջութակի, թավջութակի,

քանոնի, ուդի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1990 ձեռագիր
Վոկալ շատ (տենորի և ջութակի համաիր) «Հայրեններ ըստ Քուչակի» 1979 ձեռագիր
Վոկալ շար (ձայնի և երգեհոնի համար) «Աղոթքներ ըստ Նարեկացու

Մատեան ողբերգության»

(սկզբնական անվանումը՝

«Ընթերցումներ ըստ Նարեկա-

ցու Մատեան ողբերգության»)

1980 ձեռագիր
Վոկալ շար (տենորի և թավջութակի համար) «Վերջին հորձանքն իմ ցնորքի»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1986 ձեռագիր
Խմբերգային
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Պատարագ» (երկսեռ երգչախմբի,

քահանա, սարկավագ մենակա-

տարների և երգեհոնի համար)

1995-2003 ձեռագիր
Կանտատ (առանց նվագակցության)

(մենակատարի և երկսեռ երգչախմբի

համար)

«Ծխանի ծուխ»

խոսք՝ Պարույր Սևակի

1976 ձեռագիր
Կանտատ (առանց նվագակցության)

(սոպրանոյի, տենորի, ալտի և երկսեռ

երգչախմբի համար)

«Խնջույք երգեր»

խոսք՝ Գևորգ Էմինի

1979 ձեռագիր
Կանտատ (մանկական երգչախմբի համար) «Այբ ու բեն» (դաս առաջին) 1978 ձեռագիր
Պոեմ (երկսեռ երգչախմբի և դհոլի համար) «Եթե մեռնեմ․․․ բայց առայժմ

ապրել է պետք»

խոսք՝ Պարույր Սևակի

1976 ձեռագիր
«Սյուիտ» (իգական երգչախմբի համար) խոսք՝ Ավետիք Իսահակյանի 1978-1980 ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար) «Երկու խմբերգ ըստ Իսահակյանի» 1978 ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար) «Երեք խմբերգ ըստ Վարդերեսի» 1982 ձեռագիր
Խմբերգային շար (սոպրանոյի, ալտի և իգական

երգչախմբի համար)

«Երկու խմբերգ ըստ Սևակի» 1983 ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի և

դաշնամուրի համար)

«Աշնանային պատկերներ»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1984 ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար) «Աստծո քարտուղարը»

խոսք՝ Պարույր Սևակի

1984 ձեռագիր
Խմբերգային շար (իգական երգչախմբի, երեք շվիի

և հարվածայինի համար)

«Եռապատում ժողովրդական

թեմաներով»

1985 ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի և դաշնամուրի

համար)

«Աշնանային խոհեր»

խոսք՝ Վահան Տերյանի

1994 ձեռագիր
Խմբերգայի շար (իգական երգչախմբի համար) «Պարերգեր»

խոսք՝ ժողովրդական

1996 ձեռագիր
Խմբերգային շար (մանկական երգչախմբի համար) «Երկու տար»

առանց խոսքի

1997 ձեռագիր
Երգաշար (մենակատար ալտի և իգական երգչախմբի

համար)

«Չլինի լիճը Սևանա, հազիվ թե

զրնգար Զանգուն»

խոսք՝ Գևորգ Էմինի

1982 ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար) «Անիի ողբը»

խոսք՝ ժողովրդական

1982 ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար) «Կաքավներ»

խոսք՝ ժողովրդական

1982 ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար) «Արարատի ծեր կատարին»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1983 ձեռագիր
Խմբերգ (մենակատարի և երկսեռ երգչախմբի համար) «Երգ Երևանին»

խոսք՝ Արտեմի Այվազյան

1986 ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար) «Ինչպես շեփորեմ»

խոսք՝ Վարդերեսի

1991 ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար) «Դուրյանի խոսքը»

խոսքը՝ Պերտրոս Դուրյանի

1997 ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար) «Օրհներգ 1700-ին»

խոսք՝ Մաքսիմ Ոսկանայի

1999 «10 օրհներգ վասն լույսի

և հավերժության», «Արճեշ»

հրատարակչությաւն, Երևան,

1999, էջ 47-57

Խառը երգեր
Ժանր Անվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Շարային «Պահլավունիների երգը»

խոսք՝ հեղինակի

1992 ձեռագիր
Շարային (զինվորների [միաձայն] երգչախմբի

և փողային նվագախմբի համար)

«Հատուկ գնդի երգը»

խոսքը՝ հեղինակի

1998 ձեռագիր
Երգ-նվիրում Վազգեն Սարգսյանին (մենակատար տենորի

և սիմֆոնիկ նվագախմբի համար)

«Ձոներգ Սպարապետին»

խոսք հեղինակի

1999 ձեռագիր
Երգ-նվիրում գեներալ-գնդապետ Միքայել

Հարությունյանին

«Հարությունյան ասպետ» 2002 ձեռագիր
Մանկական երգաշար (12 երգ) «Կապույտ հայացքը մորս

հայացքն է»

խոսք՝ Զավեն Կասյան

1994-1998 անավարտ
Ղարաբաղյան երգաշար 1. «Ժենգյալով հաց»

2. «Ղարաբաղի թթի օղի»

3. «Ղարաբաղի աղջիկները»

4. «Արցախապատում»

5. «Շուի»

խոսք՝ հեղինակի

1996-1999 ձեռագիր
Երգ (մենակատարի և լարային նվագախմբի համաի) «Կոնյակ»

խոսք՝ հեղինակի

1991 ձեռագիր
Երգեր (ձայնի և գործիքային անսամբլի համար) «Հացին երգը», «Հայ աղջկա երգը»,

«Մանկություն», «Երգ», «Գեղջկական»

խոսք՝ Թադևոս Եսայանի

1992 ձեռագիր
Ձոներգ «Հայոց աշխարհ»

խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի

1980 ձեռագիր
Ձոներգ «Իմ հայ ժողովուրդ»

խոսք՝ հեղինակի

1995 ձեռագիր

Կինը՝ Քնարիկ Տեր-Սիմոնյանը, դաշնակահարուհի է։ Ունի երկու երեխա՝ Գրիգոր Ոսկանյանը (դիրիժոր) և Մարգարիտ Ոսկանյանը (խմբավար), որոնք նույնպես երաժիշտներ են։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ Պետական մրցանակ, 2003 թ.
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2008 թ.[4]
  • Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղոցու «Ս․ Սահակ-Ս․ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան, 2017 թ․
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2018 թ․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մանկավարժը և հայ երգեցողության դպրոցը (2008). Արզաս Ոսկանյան. Երևան: Արվեստի «Անահիտ» հրատարակչություն. էջեր 4–10.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Արզաս Ոսկանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]